Շանհայան համագործակցության կազմակերպության մասնակից երկրները քննարկում են ՇՀԿ շրջանակներում ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը։ Այս մասին կազմակեպության անդամ պետությունների վարչապետերի խորհրդի ընդլայնված նիստին հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը։
«Քիչ առաջ նեղ կազմով նիստի ընթացքում մենք պայմանավորվեցինք, որ հանձնարարենք առևտրի և էկոնոմիկայի նախարարներին մշակել լուրջ, հստակ միջոցառումներ՝ ուղղված ՇՀԿ շրջանակներում ազատ առևտրի գոտու ստեղծմանը՝ ստեղծելու ավելի բարենպաստ պայմաններ ՇՀԿ շրջանակներում առևտրի զարգացման համար»,- ասել է Լի Կեցյանը։
Նա նաև կոչ է արել առևտրի նոր ձևեր փնտրել։ «Առաջարկում եմ հնարավորինս արագ ստեղծել ՇՀԿ-ում էլեկտրոնային առևտրի առևտրաարդյունաբերական ասոցիացիա, ՇՀԿ մասնակից երկրների ձեռնարկություններին տրամադրել պայմաններ՝ օպերատիվ անդրսահմանային գործողությունների համար»,- հայտարարել է Չինաստանի վարչապետը։