Ադրբեջանը դիտարկում է ահաբեկչության դեմ պայքարի Իսլամական դաշինքին միանալու հարցը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը, փոխանցում է haqqin.az-ը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տվյալ հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ։
Գաջիևը հավելել է, որ Ադրբեջանի օրենքների համաձայն՝ յուրաքանչյուր կառույցին երկրի մասնակցությունը պետք է դիտարկվի ներպետական ընթացակարգերի պահանջներով: