Եվրոպական Միության բոլոր 28 անդամ պետությունները համաձայնել են երկարաձգել հակառուսական տնտեսական պատժամիջոցները ևս վեց ամսով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել ԵՄ բարձր պաշտոնյաներից մեկը, ով ցանկացել է մնալ անանուն, հաղորդում է Sputnik News- ը:
«Բոլոր 28 երկրները համոզված են, որ մարտ ամսվա համաձայնագրերը, որոնք սահմանում են Մինսկի համաձայնագրերի լիակատար իրականացումը պահանջում են պատժամիջոցների երկարաձգում: Սա նշանակում է, որ բոլոր 28 երկրների ղեկավարներն աջակցում են պատժամիջոցներն վեց ամսով երկարաձգելու գաղափարին », - ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ԵՄ կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել են 2014 թվականին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքի անջատականներին զինելուն և Ղրիմի թերակղզին բռնակցելուն։ Այդ պատժամիջոցները հիմնականում վերաբերում էին բանկային ոլորտին, զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումներին։