Եվրամիությունը պատրաստ էր Ուկրաինայում բարեփոխումներին աջակցելու նպատակով մի շարք պաշտոնյաներին՝ առաջին հերթին իրավապահ մարմինների աշխատակիցներին, աշխատավարձեր վճարել: Այս մասին «СавикШустерСтудио» թոք-շոուի ժամանակ հայտարարել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին:
Նա հստակեցրել է, որ Եվրոպական միությունը այդ նպատակով գումարներ կարող էր տրամադրել Վրաստանում կիրառված մոդելով: Սակայն, ինչպես նշել է Սահակաշվիլին, եվրոպական նման աջակցությունից հրաժարվել է վարչապետ Արսենի Յացենյուկը: