Մոսկվան պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը։ Այդ մասին ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Интерфакс-ը:
Պուտինը նշել է, որ թեև Ռուսաստանը չի խզել երկու երկրների միջև եղած հարաբերությունները, այնուամենայնիվ, պատրաստ է դրանք վերականգնել:
«Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ապա այն, առաջին հերթին, Վրաստանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի ժողովուրդներին է վերաբերում. անհրաժեշտ է նրանց հետ աշխատանքներ իրականացնել: Մենք կկայացնենք ցանկացած որոշում», - ընդգծել է նա: