ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 ազգերի ֆինանսների նախարարները մտադիր են ընդունել բանաձև, որի նպատակն է կանխել «Իսլամական պետության» ֆինանսավորման միջոցները:
Բանաձևի նախագիծը հիմնված է 1999 թվականին Ալ-քաիդա ջիհադիստական խմբավորմանը թիրախավորելու նպատակով ընդունված բանաձևի վրա:
Այն կոչ է անում երկրներին «ակտիվորեն շարժվել և վճռականորեն կանխել այնպիսի միջոցների հոսքը», ինչպիսիք են, օրինակ, նավթի և հին ու արժեքավոր իրերի մաքսանենգությունը, հաղորդում է BBC-ն:
Ենթադրվում է, որ ԻՊ –ն աշխարհի ամենահարուստ ահաբեկչական խմբավորումն է:
Վերջերս իրականացված ուսումնասիրության համաձայն՝ խմբավորման ամսական եկամուտը կազմում է 80 միլիոն ԱՄՆ դոլար: