Ամանորին հաշվված օրեր են մնացել: Եկել է ժամանակը՝ մտածելու, թե ինչ նվիրել սիրելիներին Ամանորի գիշերը:
2016թ. խորհրդանշում է Կապիկը: Կապիկը բավական թիթիզ է և շատ մեծ ուշադրություն է դարձնում արտաքին ձևավորումներին: Շատ ակտուալ ու կապիկի աչքին հաճո նվեր է դաջվածքը: Արևելյան օրացույցի համաձայն եկող տարվա խորհրդանիշ գույներն են կարմիրն ու դրա տարբեր երանգները: Ուստի շատ ավելի լավ կլինի, որ դաջվածքի մեջ գերակշռեն հենց այս երանգները:
Հայտնի է նաև կապիկների կամակոր բնավորությունն, ուստի նվեր ընտրելու հարցում ցանկացած աննշան սխալ կարող է վատ անդրադառնալ նվիրողի ու նվերը կրողի վրա ամբողջ տարվա ընթացքում: Հենց սա է պատճառը, որ այս տարվա համար նախընտրելի են գործնական նվերները՝ իրեր, որոնք օգտակար են:
Կարելի է նվիրել խոհանոցային տեխնիկա, ափսեներ, որոնք կլինեն փայլուն ու կարմիր գունային տարրերով, կարելի է նվիրել մահճակալի լավ ծածկոց, որը պետք է ունենա շլացուցիչ տեսք ու նաև լինի որակյալ (պետք չէ մոռանալ, որ կապիկները բծախնդիր են):
Այսինքն կարելի է նվիրել այն ամենն, ինչ օգտակար է, ու ունի բարձր որակական հատկանիշներ: Շատ կարևոր է իմանալ, թե ինչ չի կարելի նվիրել այս Ամանորին:
Մեկընդմիշտ պետք է հիշել, որ այս տարի պետք չէ նվիրել այն ամենն, ինչ ունի կապույտ գույն: Կապույտը խորհրդանշում է ջրի գույնը: Մինչդեռ եկող տարին կարմիր կապիկի տարի է: Կարմիրը կրակի խորհրդանիշն է: Կրակի ու ջրի կոնֆլիկտը կարող է կոնֆլիկտ առաջացնել նաև կապույտ գույն ունեցող նվերի հաասցեատրիոջ տանը: Կապիկները չեն սիրում սուր անկյուններով իրեր: Նրանք բարի են ու խաղաղասեր, ուստի չեն հանդուրժում այն ամենն, ինչով կարելի է վնասել:
Եթե որոշել եք կենդանիների տեսքով նվերներ գնել, ապա ուշադրություն դարձրեք հատկապես այն կենդանիներին, որոնց հետ կապիկները հաշտ են: Իսկ հենց կապիկի տեսքով նվերներն ամենացանկալին են:
Ի վերջո կարելի է անվերջ շարունակել «թույլատրելի» նվերների ցանկը՝ հագուրդ տալով մարդկային երևակայությունը: Սակայն պետք է հիշել, որ ցանկացած նվեր հարգի է, եթե այն արվում է անկեղծ սրտով: