Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը դատի է տվել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին, գրում է Корреспондент-ը:
«Ես դատի եմ տվել պարոն Սահակաշվիլիին, որովհետև եթե դու ասում ես, որ մարդը գող է՝ պատասխանի՛ր»,- ասել է Ավակովը:
Նա նաև հավելել է, որ իր տեղեկությամբ՝ Սահակաշվիլիին պատրաստվում է դատի տալ նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Ավակովը նաև ասել է, որ իրեն հայտնի չէ՝ արդյոք Սահակաշվիլին իր դեմ դատական հայց ներկայացրել է, թե՝ ոչ: