Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների միջև բարձր մակարդակով հանդիպումը հավանական է: Այս մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Ես կարծում եմ, որ չպետք է հանդիպել միայն հանդիպելու համար: Դրա համար պետք է նախօրոք պատրաստվել: Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ: Սակայն տնտեսական ոլորտում 2012 թ-ից տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ ... Եթե հնարավորություն ընձեռվի, ապա հանդիպմանը պետք է պատրաստ լինել, որպեսզի այն բերի արդյունքներ», - ասել է Կալաձեն լրագրողներին:
Վրաստանի վարչապետի կարծիքով Պուտինի հայտարարությունը Վրաստանի հետ վիզաների վերացման վերաբերյալ քայլ է ճիշտ ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանը Ռուսաստանի հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները՝ ի պատասխան նրա, որ Մոսկվան 2008 թ. օգոստոսին ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: