Իրանը պատրաստ Է բանակցություններ վարել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու շուրջ: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսլամական հանրապետության արդյունաբերության նախարար Մոհամեդ Ռըզա Նեմաթզադեն Նայրոբիում առևտրի նախարարների հանդիպմանը:
«Այժմ՝ այն բանից հետո, երբ տարիներ տևած ինտենսիվ բանակցությունները պարզություն մտցրին Իրանի միջուկային գործունեության հետ կապված բոլոր թյուրիմացություններում, մենք հաջորդ քայլն ենք ձեռնարկում համաշխարհային տնտեսությանն ավելի խորը ինտեգրվելու ուղղությամբ»,-ասել Է նախարարը:
Ինչպես նշում Է գործակալությունը, Իրանի տնտեսությունը խոշորագույնն Է այն երկրների թվում, որոնք դեռևս ԱՀԿ-ի անդամ չեն: