Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին գործարար Իոն Ստուրզային նշանակել է վարչապետի պաշտոնում:
Ինչպես գրում է Корреспондент-ը, Ստուրզային հանձնարարված է 15 օրում խորհրդարանի հաստատմանը ներկայացնել կառավարության կազմն ու գործունեության ծրագիրը:
Իոն Ստուրզան համարվում է Մոլդովայի ամենահարուստ մարդը: Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է գրեթե 100 մլն եվրո: