Վրաստանի խորհրդարանն առաջիկա արտահերթ նիստերից մեկին կքննարկի պատգամավոր Գոգի Խաչիձեի նախաձեռնությունը՝ մարիխուանայի օգտագործումն մասնակի ապաքրեականացնելու վերաբերյալ: Հարցն արդեն ներառվել է օրակարգ:
Օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է անձին ազատել քրեական պատասխանատվությունից սեփական օգտագործման համար ոչ մեծ քանակությամբ մարիխուանա պահելու կամ ձեռք բերելու համար: Ապաքրեականացման դեպքում տվյալ քաղաքացին միայն ստիպված կլինի վճարել դրամական տուգանք կամ կատարել հանրային աշխատանքներ:
Օրենսդրական նախաձեռնության հաստատման դեպքում փոփոխություններ կկատարվեն նաև քրեական օրենսգրքում: