Հրե կամ կարմիր կապիկի նշանի տակ 2016 թվականը խոստանում է լինել վառ̦ բուռն իրադարձություններով լեցուն̦ թեթև և ուրախ: Այս տարվա իրադարձությունները լինելու են անկանխատեսելի̦ իսկ երբեմն էլ` անտրամաբանական̦ ճիշտ այնպիսին̦ ինչպիսին կարմիկ կապիկն է: Ամեն ինչ կարող է փոխվել շատ արագ և անսպասելի: Հիշեք̦ որ կապիկը հովանավորելու է ձեր ձեռնարկած բոլոր փոփոխությունները: Նա բարյացկամ է լինելու բոլոր նրանց նկատմամբ̦ ովքեր ինքնուրույն որոշում են կայացնում և գնում դեպի իրենց նպատակը: Ամեն դեպքում̦ այս տարի խորհուրդ չի տրվում լուրջ ծրագրեր մշակել̦ քանի որ հրե կապիկն ամեն վայրկյան կարող է խառնել բոլոր խաղաքարտերը:
Ի դեպ̦ կապիկի տարին սկսվում է ոչ թե հունվարի 1-ին̦ ինչպես մենք սովոր ենք̦ այլ փետրվարի 8-ին: Այս նշանի համար ամենահաջող ամիսը հուլիսն է լինելու: Այս տարի ծնված մարդկանց տարերքը կրակն է̦ գույնը` կարմիր: Հենց այս գույնի քարերը՝ ռուբինը, նռնաքարը, սաթը̦ հաջողություն կբերեն մարդկանց:
Կենդանակերպի բոլոր նշաններին կապիկի տարին նոր հարաբերություններ սկսելու և սեր գտնելու հնարավորություն կտա̦ թեև խորհուրդ է տրվում չշտապել ամուսնության հարցում̦ քանի որ կապիկն այս տեսանկյունից բավական թեթևամիտ է: Փոխարենը̦ մեծ վերելքներ են սպասվում կարիերայում: Կենդանակերպի մի շարք նշանների շահույթի աղբյուրներն ավելանալու են:
Տարին խորհուրդ է տալիս կենդանակերպի բոլոր նշաններին ուշադրությամբ հետևել իրենց առողջությանը: Մի կարևոր փաստ ևս: Կապիկի տարին կանխատեսում է̦ որ իրարից նեղացած մարդիկ անպայման հաշտվելու են: Մեզ մնում է միայն միմյանց ընդառաջ գնալ:
2016-ը ձեր նախընտրած ուղղությամբ կյանքը փոխելու ճիշտ ժամանակն է: Բաց չթողնեք այդ հնարավորությունը: