Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը Մոսկվայում Կովկասյան տարածաշրջանում միացյալ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նրանք ստորագրել են նաև երկու նախարարությունների միջև համագործակցության պլանը։
Նշենք, որ նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ստորագրել Հայաստանի հետ Կովկասում միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։