Իրաքի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված ավիահարվածների ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման 8 ավագ հրամանատարներ են ոչնչացվել: Այս մասին հաղորդել է Իրաքի պետական հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով զինվորական հայտարարությանը:
« F-16 օդանավերի կողմից Հավիջում (քաղաք, որը գտնվում է Բաղդադից 210 կմ հեռավորության վրա) և Անբարում իրականացրած ավիահարվածների ընթացքում ոչնչացվել են 10 ահաբեկիչներ, ներառյալ ԻՊ-ի 8 հրամանատարներ»,-ասված է հայտարարության մեջ՝ առանց գործողության մասին որևէ մանրամասների, հաղորդում է the
Իրաքի զինված ուժերը դեկտեմբերի 22-ին Ռամադի քաղաքն ԻՊ-ի գրոհայիններից ազատագրելու գործողություն են սկսել: