Ամանորին մնացել են հաշված օրեր, ուստի ժամանակն է մտածելու տան ու ամանորյա սեղանի ճիշտ զարդարանքի մասին:
Գալիք 2016թ. Կապիկի տարի է, ուստի արդուզարդերի ընտրության հարցում պետք չէ մոռանալ կապկի խաղային բնավորության մասին: Տան ու տոնական սեղանի միատարրությունն ու ձանձրալի տեսքը դուր չեն գա եկող տարվա «սեփականատիրոջն», ուստի զգուշավորություն է պետք:
Տան ու սեղանի կահավորանքի մեջ պետք է գերակշռեն գիրլյանդները, տարբեր գունավոր թռուցիկներն ու լույսերը: Եթե սեղանին վառվեն աչքի ընկնող մոմակալներով գունեղ մոմեր, իսկ սենյակը պատված լինի գունավոր լույսերով, կապիկն անպայման կայցելի ձեզ, չէ՞-որ այդ ամենը նրա ոճն է:
Կարմիր գույնը կապիկի սիրելի գույներից է, ուստի լավ կլինի, որ սեղանին կարմիր սփռոց լինի: Պետք է նշել, որ տոնական սեղանին մատուցվող ուտելիքները ևս պիտի լինեն կապիկի սրտով:
Կապիկը շատ է սիրում քաղցրեղեն, ուստի ամանորյա սեղանին դրանք որքան շատ լինեն, այնքան լավ: Պետք չէ մոռանալ մրգերի մասին...դե իհարկե՝ բանանը պիտի պատվավոր տեղ ունենա մրգերի ափսեի մեջ: Պետք է գերակշռեն նաև մանդարինը, նարինջն ու այլ էկզոտիկ մրգեր:
Տաք և սառը ուտեստների մեջ նախընտրելի են կծուները, քանի որ տարին հրեղեն կապիկինն է:
Աղցաններն ու բանջարեղենները ևս պետք է լինեն ուշադրության կենտրոնում: Հիանալի համադրություն կլինի նարնջով աղցանը:
Այս տարվա ամանորյա սեղանին յուղոտ ուտելիքներն այնքան էլ նախընտրելի չեն, սակայն եթե չեք կարող առանց մսի, կարելի է ընտրել դրանց կարմիր տեսակները:
Ինչ վերաբերում է խմիչքներին, ապա բարեհաճ պատահականությամբ, հրեղեն կապիկի սիրած խմիչքներից է շամպայնը: Դե իսկ կարմիր գինին՝ գուշակեք ինքներդ:
Ամանորյա սեղանի ու ինտերյերի արդուզարդարանքի կատարումը պետք է լինի անկեղծ, այդ իսկ պատճառով լավ կլինի, որ Ամանորի գիշերը մի լավ երեկույթ կազմակերպեք, որտեսզի և՛ կապիկն ուրախանա, և դուք ակտիվ ու զվարթ դիմավորեք նոր տարին:
Շնորհավոր գալիք տոները: