ԱՄՆ Տեխասի Enterprise Products Partners LP էներգետիկ ընկերությունը հայտարարել է արտահանման պայմանագիր կնքելու մասին, այդպիսով դառնալով վերջին 40 տարում առաջին նավթ արտահանողն ԱՄՆ-ից, հայտնում է Wall Street Journal-ը:
Գործարքի մասին հայտարարվել է նավթի արտահանման էմբարգոյի չեղարկումից մեկ շաբաթ չանցած: Նավթը կգնի հոլանդական Vitol Group-ը` տեղափոխելով Շվեյցարիա:
ԱՄՆ-ի նավթ արտահանելու մասին որոշում բավականին մեծ դժգոհություն է առաջացրել շուկայի խաղացողների մոտ, քանի որ այն կարող է ազդել նավթի համաշխարհային գների վրա: