ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համաշխարհային կազմակերպության 2016-2017 թվականների բյուջեն հաստատել է 5.4 մլրդ դոլարի չափով։ Համապատասխան բանաձևը կոնսենսուսով ընդունվել է ԳԱ-ի լիագումար նստաշրջանում այն բանից հետո, երբ նախագծին հավանություն է տրվել ֆինանսական հարցերով զբաղվող 5-րդ կոմիտեի նիստում, հայտնում է TACC-ը:
Փաստաթղթի համաձայն՝ ավելի քան 1.2 մլրդ դոլարը կուղղվի ՄԱԿ-ի քաղաքական հարցերի դեպարտամենտ, որը վերահսկում է 12 առաքելությունների ու ներկայացուցչությունների աշխատանքն աշխարհի տարբեր մասերում: Հաստատված բյուջեի մեջ չեն մտնում խաղաղարար գործողությունների ծախսերը: