ՀՀ կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն կհատկացվի DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի դեկտեմբերի 24-ի նիստում:
Ընդհանուր առմամբ՝ թվային հեռուստատեսության համար նախատեսված սարքեր կստանա մոտ 48 հազար 733 ընտանիք:
Առաջադրվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` վերահսկել, համակարգել և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ուժերով կազմակերպել օգնության փոխադրման և բեռնաթափման աշխատանքների իրականացման աշխատանքները:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում դադարեցվելու է անալոգային հեռարձակումը և անցում է կատարվելու թվային հեռարձակման: