Շվեյցարիան ծրագրում է անցկացնել հանրաքվե՝ կոմերցիոն բանկերի կողմից ինքնուրույն փող տպելն արգելելու վերաբերյալ, հաղորդում է Telegraph-ը:
Երկրի կառավարությունը հանրաքվե անցկացնելու մասին որոշում է կայացրել այն բանից հետո, երբ այդ հարցով խնդրագիրը ստորագրել են ավելի քան 110 հազար մարդ: Խնդրագրում կոչ էր արվում փող տպելու լիազորությունը տալ միայն Կենտրոնական բանկին, ինչը կնպաստեր ֆինանսական խարդախությունների քանակի նվազեցմանը: