Գազի բալոններ տեղափոխող բեռնատար մեքենայի պայթյունը տասնյակ զոհերի պատճառ է դարձել: Պայթյունը տեղի է ունեցել երկրի հարավարևելքում ընկած քրիստոնեական Ննեվի քաղաքում գտնվող գազի գործարանում̦ գրում է Mignews-ը:
Պայթյունը հետևանքով ավելի քան 100 մարդ մահացել է, տասնյակ վիրավորներ կան: Ականատեսները պատմել են, որ գործարանը ռումբի նման պայթել է: Զոհերի մեծ մասին անհնար է ճանաչել: