Թբիլիսիում մեկնարկել է տոնածառերի փառատոնը

15:53     25 դեկտեմբերի, 2015

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական հատվածում մեկնարկել է ոչ ստանդարտ պարագաներից ու նյութերից պատրաստված տոնածառերի փառատոնը,հայտնում է newsgeorgia.ge-ն:

Ներկայացված նմուշների շարքում առավել հետաքրքրական են շամպայնի շշերից, գրքերից, շինարարական նյութերից ու փուչիկներից պատրաստված տոնածառերը: Հայտնի է, որ փառատոնը շարունակվելու է մինչ հունվարի 3-ը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակում ներկայացված է մոտ 20 տոնածառ։


© armedia.am