Թբիլիսին դեռ չի տեսնում հեռանկարներ Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հաղորդում է Lenta.ru:
«Այս փուլում Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը օրակարգից դուրս է», - ասել է նա:
Ըստ նրա, նման նախաձեռնությունը հեռանկար չունի, քանի դեռ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն «օկուպացված» են: