Ջրհեղեղների հետևանքով Պարագվայում, Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում մոտ 150 հազար մարդ է տարհանվել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն:
Երկարատև հորդառատ անձրևները Հարավային Ամերիկայում կտրուկ բարձրացրել են գետերի ջրի մակարդակը: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:
Պարագվայում, առավել տուժած շրջաններում երկրի նախագահ Օրասիո Կարտեսը արտակարգ դրություն է մտցրել:
Աղետի հետևանքների վերացման համար 3,5 մլն դոլար է հատկացվել: