Իսլամիստների կայքերում նոր տեսահաղորդագրություն է հրապարակվել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կողմից, գրում է BBC-ն:
Իրեն ԻՊ-ի առաջնորդ հռչակած Ալ-Բաղդադին ասում է, որ չնայած Ռուսաստանի և կոալիցիայի կողմից իրականացվող օդային հարվածներին՝ իր ղեկավարած խմբավորումը չի թուլացել և չի զիջել դիրքերը, ավելին՝ Ռուսաստանի և կոալիցիայի գործողություններն ավելի են բարձրացրել ջիհադիստների ոգին:
Ալ-Բաղդադին աշխատում է թաքցնել իր մասին տեղեկությունները, նույնիսկ ԻՊ զինյալներից շատերը նրան դեմ առ դեմ չեն հանդիպել. դաշտային հրամանատարների առջև նա հանդես է գալիս դիմակով, ինչի պատճառով ստացել է «անտեսանելի շեյխ» անվանումը: