Գերմանիայի Դյուսերդոլֆ քաղաքում մոտ 15 հազար քրդեր դուրս են եկել փողոց ի նշան Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ (PKK) Թուրքիայի իշխանությունների գործողությունների, հաղորդում է Deutsche Welle-ը:
Ցուցարարները փողոց են դուրս եկել քրդական դրոշներով և Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարներով: Ցուցարարները Թուրքիային անվանել են «ահաբեկչության երկիր»:
Նշենք, որ թուրքական իշխանությունները երկրի քրդաբնակ հարավարևելյան նահանգներում ռազմական գործողությունները ներկայացնում են որպես քուրդ զինյալների դեմ պայքար: