Իրաքի իշխանությունները մերժել են թուրքական կողմի օգնությունը երկրի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գրավված խոշոր քաղաք Մոսուլի ազատագրման հարցում:
«Կառավարությունը հայտարարել է, որ չի ցանկանում Մոսուլի ազատագրմանը որևէ զորքերի մասնակցությունը, բացի Իրաքի զորքերից: Թուրքական կամ որևէ այլ զորքերի մասնակցության մասին խոսք չի գնում, հատկապես հաշվի առնելով Իրաքի ուժերի մեծ քանակությունը, որոնք ներառում են զինվորականներին, ցեղերին և ժողովրդից աշխարհազորայիններին»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է միավորված զինվորական խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Յախյա Ռասուլին:
Նրա խոսքերով՝ Իրաքը թույլ չի տա ոչ մի պետությանը իր զորքերն ուղարկել Մոսուլի ազատագրման պայքարին մասնակցելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունում հայտարարել են, որ շարունակում են Իրաքից զորքերի դուրսբերումը: