Իսլամական պետության ինքնահռչակ խալիֆ Աբու Բաքր ալ Բաղդադին նոր ձայնային հաղորդագրության մեջ զգուշացրել է սպասվող դժվարին ժամանակների մասին՝ ասելով, որ «ամբողջ աշխարհն» է միավորվել «Իսլամական պետության» դեմ:
Ալ-Բաղդադիի 24-րոպեանոց հաղորդագրությունը, որն առաջինն է մայիս ամսից հետո, հավանաբար ձայնագրվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում: Իսլամական պետության առաջնորդը խոսում է «ընդհանուր պատերազմի» մասին, որտեղ «խալիֆաթը» դեմ է դուրս եկել Արևմուտքին, Ռուսաստանին և նրանց արաբ դաշնակիցներին՝ մասնավորապես Սաուդյան Արաբիային: Ձայնագրությունը հրապարակվել է շաբաթ օրը Իսլամական պետության Al-Furqan լրատվամիջոցի կողմից, հաղորդում է CNN-ը:
«Մի զարմացեք Իսլամական պետության դեմ պայքարող անհավատ ազգերի և խմբերի հանդիպումներով... Եթե մեզ սպանում են և մեր վերքերը բազմաթիվ են, և եթե խնդիրներն են կուտակվում մեր դեմ, և դժվարությունները մեծ են, ապա դա նույնպես զարմանալի չէ»,- ասում է Ալ Բաղդադին: