Սիրիական զինված ուժերը հրետանային հարձակում են իրականացրել «Իսլամական պետության» նավթային տանկերների վրա Պալմիրա հնագույն քաղաքի մոտակայքում և ոչնչացրել ավտոշարասյան մեծ մասը:
Շարասյունը շարժվելիս է եղել Պալմիրայի հյուսիսային ճանապարհով դեպի կենտրոնական Հոմս: Բանակի հետախուզական ուժերը թիրախավորել են վերջիններիս և ծանր հրետանավորներին տվել ռմբակոծելու հրաման, հաղորդում է Sputnik News- ը՝ հղում կատարելով FARS News-ին:
Ըստ աղբյուրների՝ հրետանային ռմբակոծության ժամանակ զոհվել և վիրավորվել են պահակախումբի բազմաթիվ անդամներ: