Ամանորին Երկիր մոլորակին կմոտենան երկու աստերոիդ՝ 2015 YT1 և 2015 YP1: Լուրը հաղորդում է Utro.ru-ն :
Երկուսն էլ չափերով համարվում են փոքր տիեզերական քարեր, և, բարեբախտաբար, Երկիր մոլորակի համար վտանգ չեն ներկայացնում: Նրանցից մեծի տրամագիծը չի գերազանցում 45 մետրը:
Գիտնականները փաստում են, որ Երկիր մոլորակի կողքով գրեթե ամեն օր անցնում են նմանատիպ քարեր: Նախկինում նրանց վրա ուշադրություն անգամ չէին դարձնում, սակայն 2013թ.-ին Չելյաբինսկի մետեորի անկումից հետո, ուշադրությունն այդ քարերի նկատմամբ մեծացավ:
Տիեզերական տարատեսակ քարերի ուսումնասիրությունը տիրեզերագիտության մեջ իսկական աշխուժություն առաջացրեց: Աստերոիդների բացահայտման արագությունն այսօր հասել է այն մակարդակի, որ Երկրի «հյուրերը» բացահայտվում են յուրաքանչյուր առաջիկա երկու օրերի համար:
Նման բացահայտումներից ամենաթարմը 2015 YB էր, որը պիտի Երկիր մոլորակին ռեկորդային մոտ հեռավորության վրա լիներ՝ 58.5 հազար կմ նախորդ շաբաթ օրը: Լուրը, սակայն հարքվեց. աստերոիդը կամ գոյություն չուներ, կամ Երկիր մոլորակից հեռացող տիրեզերական տարր էր: