Շատերը, ովքեր պահում է կատուներ, նկատած կլինեն, որ ընտանի այդ կենդանիներն անառողջ հետաքրքրություն են դրսևորում տոնածառերի նկատմամբ:
BBC-ի փոխանցմամբ՝ կատուների վայրի ազգականներն իրենց հերթին համակրանք ունեն եղևնիների նկատմամբ: Ինչո՞վ են գրավում կատվազգիներին եղևնիները:
Հետազոտողերի մեծամասնությունն այդ համակրանքը պայմավորում է ծառի հազվադեպությամբ կատվազգիների միջավայրում: Այդ կենդանիների ընտանի խմբի համար նույնպես տոնածառի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է եզակիությամբ: Նրանց հավաստմամբ, կատուները շատ զգայուն ու ուշադիր են ինտերյերում պատահած ցանկացած փոփոխության նկատմամբ: Նրանց հետաքրքրությունը կապված է ոչ այնքան տոնածառի, այլ դրա վրայի փայլփլուն զարդարանքների հետ, հատկապես, որ նրանց մեջ կատուները կարող են տեսնել իրենց արտացոլանքը՝ մտածելով, որ ունեն նոր խաղընկեր:
Ինչ վերաբերում է բնական եղևնիներին, ապա դրանց նկատմամբ ուշադրությունը պայմանավորվում է նաև եղևնու հոտով: Այս դեպքում սակայն, կատվի հետաքրքրությունը կարճ կտևի:
Ամեն դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս, որ եթե տանն ունեք կատու, ապա խուսափեք տոնածառերից կամ դրանք դրեք անհասանելի վայրերում, եթե իհարկե կատվի համար այդպիսնները կան: