Նոր տարին շատերիս համար է սպասված ու սիրված հենց միայն այն պատճառով, որ այն տոնում ենք տարին մեկ անգամ: Իսկ դուք գիտե՞ք, որ ոչ բոլորի համար է դա այդպես:
Բերինգի ծոցում՝ Ալյասկայի ու Չուկոտկայի միջև, տեղակայված են Դիոմիդի կղզիները. Մեծ Դիոմիդը (կամ Րատմանովի կղզին), որը մտնում ՌԴ կազմի մեջ և Փոր Դիոմիդը (կամ Կրուզենշտերնի կղզին)՝ ԱՄՆ-ում: Կղզիների միջև ոչ միայն պետական սահման է անցնում, այլև՝ տեղեկատվության փոխանակումների գիծ: Այսպիսով, Մեծ Դիոմիդի զինծառայողները կարող են Նոր տարին դիմավորել այնտեղ, այնուհետև, անցնելով 4 կմ, ևս մեկ անգամ դիմավորել այն արդեն Փոքր Դիոմիդում: Ընդ որում՝ տեղաշարժը վերջիններիս համար ազատ է, քանի որ երկու երկրների միջև կա համապատասխան պայմանավորվածություն: