Թուրքիան չուներ որևէ պատճառ խոցելու ռուսական Սու-24 ռմբակոծիչը Սիրիայում, սակայն ուներ մի քանի տասնյակ հնարավորություններ թույլ չտալու, որ դա տեղի ունենա: Այս մասին Գրոզնիում լրագրողներին է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Արդյունքում, նրանք փչացրեցին իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ և ոչնչի չհասան»,- հայտարարել է Կադիրովը:
«Թուրքիան ստորություն է արել խոցելով մեր ռեակտիվը, և այն օդաչուն, ում սպանեցին նույնպես մերն էր: Ընդհանուր առմամբ 26 մլն մահմեդական է ապրում Ռուսաստանում, և այդ ստոր քայլը ուղղված էր նաև մեզ բոլորիս դեմ»,- ասել է Չեչնիայի ղեկավարը՝ նշելով, որ Թուրքիան Սահմանադրությամբ աշխարհիկ պետություն է, և երկրում կան նաև բազմաթիվ քրիստոնյաներ, որոնք բնակվում են այդ երկրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանում ավելի շատ են ենթարկվում իսլամական կանոններին, քան Թուրքիայում ... Պետք է հիշեցնեմ, որ չեչենները երրորդ խոշորագույն ազգությունն են երկրում: Մենք այս երկրի մի մասն ենք կազմում և շահագրգռված ենք մեր Հայրենիքի կայունությամբ և բարեկեցությամբ »,- ասել է Կադիրովը: