ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ցեղասպանություն է անվանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների գործողություններն ընդդեմ քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների:
«Այժմ ես կարծում եմ, որ մենք ունենք բավականաչափ ապացույցներ, որպեսզի կատարվող գործողություններն անվանենք ցեղասպանություն, որոնք գիտակցաբար ուղղված են կյանքերի կործանմանն ու քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների ոչնչացմանը»,- ասել է Քլինթոնը:
РИА Новости փոխանցմամբ` Մերձավոր Արևելքի շատ քրիստոնյաներ զոհվել կամ փախստական են դարձել ԻՊ-ի գրոհայինների գործողությունների պատճառով։