Հրե կամ կարմիր կապիկի նշանի տակ 2016 թվականը խոստանում է լինել վառ, բուռն իրադարձություններով լեցուն, թեթև և ուրախ: Այս տարվա իրադարձությունները լինելու են անկանխատեսելի, իսկ երբեմն էլ` անտրամաբանական՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին կարմիր կապիկն է: Ամեն ինչ կարող է փոխվել շատ արագ և անսպասելի: Հիշե´ք, որ կապիկը հովանավորելու է ձեր ձեռնարկած բոլոր փոփոխությունները: Նա բարյացակամ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ինքնուրույն որոշում են կայացնում և գնում դեպի իրենց նպատակը: Ամեն դեպքում, այս տարի խորհուրդ չի տրվում լուրջ ծրագրեր մշակել, քանի որ հրե կապիկն ամեն վայրկյան կարող է խառնել բոլոր խաղաքարտերը:
Ի դեպ, կապիկի տարին սկսվում է ոչ թե հունվարի 1-ին, ինչպես մենք սովոր ենք, այլ փետրվարի 8-ից: Այս նշանի համար ամենահաջող ամիսը հուլիսն է լինելու: Այս տարի ծնված մարդկանց տարերքը կրակն է, գույնը՝ կարմիր: Հենց այս գույնի քարերը՝ ռուբինը, նռնաքարը, սաթը հաջողություն կբերեն մարդկանց:
Կենդանակերպի բոլոր նշաններին կապիկի տարին նոր հարաբերություններ սկսելու և սեր գտնելու հնարավորություն կտա, թեև խորհուրդ է տրվում չշտապել ամուսնության հարցում, քանի որ կապիկն այս տեսանկյունից բավական թեթևամիտ է: Փոխարենը մեծ վերելքներ են սպասվում կարիերայում: Կենդանակերպի մի շարք նշանների շահույթի աղբյուրներն ավելանալու են:
Տարին խորհուրդ է տալիս կենդանակերպի բոլոր նշաններին ուշադրությամբ հետևել իրենց առողջությանը: Մի կարևոր փաստ ևս: Կապիկի տարին կանխատեսում է, որ իրարից նեղացած մարդիկ անպայման հաշտվելու են: Մեզ մնում է միայն միմյանց ընդառաջ գնալ:
2016-ը ձեր նախընտրած ուղղությամբ կյանքը փոխելու ճիշտ ժամանակն է: Բաց չթողնե´ք այդ հնարավորությունը: