Գերմանիայի դաշնային հանրապետության փոխկանցլեր, էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը կողմ է արտահայտվել իրավախախտ միգրանտների արտաքսմանը:
Bild թերթին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Քյոլնում կատարված իրադարձությունների համատեքստում անհրաժեշտ է դիտարկել ապաստան փնտրող իրավախախտներին հայրենիք ուղարկելու հնարավորությունը, որպեսզի նրանք իրենց հայրենիքում կրեն իրենց պատիժը: «Ես այսպես ասեմ. hարցագործների ու սեռական ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունն անտեղի է»,- շեշտել է նա:
Ըստ փոխկանցլերի՝ հայրենիքում ճաղերի հետևում հայտնվելու հեռանկարը պոտենցիալ իրավախախտների վրա ավելի ուժեղ է ազդում, քան գերմանական բանտ նստելու սպառնալիքը:
Քյոլնում ամանորյա գիշերը «արաբական ու հյուսիսաֆրիկյան արտաքինով» մոտավորապես հազար երիտասարդ էր հավաքվել: Բաժանվելով խմբերի, նրանք հարձակվել են աղջիկների ու կանանց վրա, հրավառություններ նետել ամբոխի վրա, չլսելով իրավապահների կարգադրությունները: Ոստիկանությունն արդեն ավելի քան 120 դիմում է ստացել տուժածներից: