Սլովակիայի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է ընդունել մահմեդկան փախստականներին գերմանական Քյոլնում և մյուս քաղաքներում Ամանորի գիշերը տեղի ունեցած զանգվածային հարձակումների և սեռական ոտնձգությունների պատճառով:
«Մենք չենք ցանկանում, որ Սլովակիայում կրկնվի այն, ինչ կատարվեց Գերմանիայում», -հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ անդրադառնալով միջադեպին: Ըստ նրա` Բրատիսլավան այժմ մտադիր է ոչ միայն շարունակել վիճարկել փախստականների ընդունման պարտադիր քվոտաները ԵՄ-ում, այլ նաև կխոչընդոտի երկրում մեկուսացած մահմեդական համայնքի ստեղծմանը, գրում է Deutsche Welle-ն:
Նույն ոգով է արտահայտվում նաև Լեհաստանը: Լեհաստանի կառավարության ղեկավար Բեատա Շիդլոն հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է Գերմանիայում, ցույց է տալիս, որ ներգաղթյալների խնդիրը շատ ավելի բարդ է, քան կարծում էին եվրոպացի առաջնորդները: