Իրաքում և Սիրիայում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ծայրահեղ ահաբեկիչների ձեռքի գործն են, որոնց գործողությունները ոչ մի կապ չունեն իսլամի հետ: Ինչպես նշում է NEWS.am-ը`այս մասին ասել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին: «Իսլամը հանդուրժողականության, խաղաղության և արդարության կրոն է, մենք մերժում և դատապարտում ենք «Իսլամական պետություն», «Ալ Կաիդա» և մյուս ահաբեկչական կազմերպությունների գործողությունները: Այդ կազմակերպություններն արգելված են բոլոր արաբական երկրներում:
Մենք դատապարտում ենք մարդկության դեմ այդ կազմակերպությունների գործողությունները, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսլամը։ Նրանց գործողությունները դատապարտվում են ոչ միայն արաբական երկրների կառավարությունների, այլ նաև արաբ ժողովրդի կողմից»,- ասել է դեսպանը: