Իրաքի ռազմական օդային ուժերի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի տեղակալ Ասի ալ-Օբեյդին: Ահաբեկիչների ղեկավարը սպանվել է Իրաքի Անբար շրջանում: Նշվում է, որ նա ավելի վաղ ծառայել է որպես գնդապետ Իրաքի բանակում և ձերբակալվել է դասալքությունից հետո: 2013 թվականին ալ-Օբեյդին փախել է Աբու-Գրեյբ բանտից և միացել է ԻՊ-ին, որտեղ ղեկավարել է «Իսլամական եպտության» ռազմական խորհրդի շտաբը հաղորդում է rbc.ru-ն:
Դրանից մեկ օր առաջ Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի արևմուտքում Բարվանի քաղաքի շրջանում ԻՊ-ի մամուլի քարտուղար Աբու Մուհամեդ ալ-Ադնանիի մահվան մասին: