Հռոմի պապի առաջին գիրքը կներկայացվի հունվարին

12:14     11 հունվարի, 2016

Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին գիրքը, որը հիմնված է  իտալացի լրագրող Անդրեա Տորնիելիի հետ իր զրույցների վրա, կներկայացվի առաջիկայում:
Ինչպես հաղորդում է BBC-ն` գիրքը կկրի «Աստծո անունը ողորմածությունն է» խորագիրը: Հայտնի է, որ գրքի անվանումը շապիկին կգրվի քահանայապետի ձեռքով` կարմիր տառերով սպիտակ ֆոնի վրա:
Գիրքը նվիրվում է Ողորմածության տարվան, որն էլ Հռոմի պապը հայտարարել է 2016 թվականը: Գրքի ներկայացումը նախատեսված է հունվարի 12-ին:


© armedia.am