Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան որոշում է ստորագրել ընդդեմ Թուրքիայի սահմանված ռուսական պատժամիջոցներին միանալու մասին, փոխանցում է Интерфакс-ը:
Վարչապետը հանձնարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսության նախարարության և մաքսային պետական հանձնաժողովի հետ համատեղ մինչև հունվարի 20-ը ներկայացնել առաջարկ ժամանակավոր սահմանափակող միջոցների մշակման վերաբերյալ: Առաջարկը կվերաբերի առանձին ապրանքների ներմուծմանը, որոնց ծագման երկիրը Թուրքիան է:
Փաստաթղթի համաձայն` երկրի էկոնոմիկայի նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի թույլ չտալու Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների մասնակցությունը պետպատվերի շրջանակում իրականացվող աշխատանքին: