Կանայք կարող են մղել իրենց սեփական պայքարն ընդդեմ «Իսլամական պետության»: Այս մասին հայտնել է քրդական Ժողովրդի պաշտպանության ուժերի (YPG) կանանց գումարտակի հրամանատար Սերվին Ռոջավան:
Sputnik-ին տված հարցազրույցում Սերվին Ռոջավան ասել է, որ միջազգային հանրությունը վերջապես ճանաչել է այն փաստը, որ կանայք ի վիճակի են պայքարել ԻՊ գրոհայինների դեմ:
«Կանանց պաշտպանության ուժերի (YPJ) գումարտակի գործողություններն ապացուցել են ամբողջ աշխարհին, որ կանայք կարող են մինչև վերջ արդյունավետ պայքարել ԻՊ-ի դեմ»,- ասել է Ռոջավան:
Կանանց պաշտպանության ուժերը (YPJ) պաշտոնապես հաստատվել են 2013թ ապրիլի 4-ին՝ «ի պաշտպանություն տարածաշրջանի բնակչության»: