Թուրքիայում քրդերի հետ տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները նման են 1913-1914 թթ. դեպքերին: Այս մասին «IMC» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, հաղորդում է ermenihaber-ը:
Պատգամավորը նշել է, որ Թուրքիայի հանրապետության հիմնադիրները Հայոց ցեղասպանությունը իրականացնողներն են, որոնք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին:
Փայլանի դիտարկամամբ այսօր ևս քրդերի պահանջներին ի պատասխան նրանց նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում: