Օբաման Կոնգրեսին կոչ է արել հավանություն տալ ԻՊ-ի դեմ պայքարի համար երկրի զինված ուժերի կիրառմանը։ Այս մասին հայտարարել է Օբաման Կոնգրեսին հղված իր ուղերձում։
«Եթե այս գումարման Կոնգրեսը լրջորեն մտադիր է հաղթել այդ պատերազմը և ցանկանում է ազդանշան ուղարկել ողջ աշխարհում մեր զորքերին, ապա դուք պետք է վերջապես թույլ տաք զինված ուժերի կիրառմանը ԻՊ խմբավորման դեմ»,- նշել է Օբաման:
«Միջազգային ահաբեկչության ջախջախումը կարևորագույն պայման է միջազգային անվտանգության համակարգի պահպանման համար, որը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ ամերիկյան զորակազմերը հենց դրանով էլ զբաղվում են Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում: