Արդեն հաջորդ շաբաթ Իրանը կարող է 30 մլրդ դոլարի ակտիվ ստանալ, որոնք ավելի վաղ սառեցվել էին Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով:
«Իրանի կենտրոնական բանկը սկսել է արտասահմանյան բանկերում պատժամիջոցների հետևանքով սառեցված երկրին պատկանող 30 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ակտիվների ապասառեցման գործընթացը», - հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլլա Սայֆը:
Պաշտոնյան նշել է, որ ապասառեցումը դրականորեն կազդի Իրանի տնտեսության վրա: