Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հիմնականում պահպանվել է հարաբերական անդորրը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հիմնականում կիրառել է հրաձգային զինատեսակներ:
Ողջ առաջնագիծը գտնվում է ՊԲ առաջապահ զորամասերի լիարժեք վերահսկողության տակ: