«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ ազ-Զավահիրին կոչ է արել հարձակումներ իրականացնել Սաուդյան Արաբիայում այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները զանգվածային մահապատժի ենթարկեցին 47 հոգու, որոնցից շատերը կապված էին ահաբեկչական այս խմբավորման հետ, գրում է Associated Press-ը:
Ահաբեկիչների առաջնորդը 7 րոպեանոց տեսաուղերձում իր հետևորդներին կոչ է արել հարձակումներ իրականացնել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի դեմ, որը նա կոչում է «փտած ռեժիմ, որն այլասերել է մեր կրոնը»:
Ազ-Զավահիրին կոչ է արել նաև հարձակումներ իրականացնել սիոնիստական-խաչակրաց դաշինքի դեմ՝ ի նկատի ունենալով Իսրայելին և նրա արևմտյան դաշնակիցներին: