ԵՄ-ն մինչև հունվարի 28-ը հետաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը՝ տեխնիկական միջոցառումների շրջանակներում, որոնք անհրաժեշտ է իրականցնել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրագործումից առաջ, տեղեկացնում է РИА Новости-ն:
Որոշ պատժամիջոցների չեղարկում ակնկալվում էր այսօր, քանի որ լրանում էր Իրանի և միջազգային միջնորդների խմբի միջև ձեռք բերված պատմական համաձայնության 6-ամիսը: Սակայն եվրոպացի դիվանագետներն ակնկալում են, որ պատժամիջոցները կշարունակվեն մինչև հունվարի 28-ը:
Եվրոպական դիվանագիտության աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄԷԳ-ը հնարավոր է Իրանի հարցով զեկույցը ներկայացնի հունվարի 15-ին, որից հետո կհամաձայնեցվի միջազգային միջնորդների վեցնյակի ԱԳ նախարարների հանդիպում Վիեննայում: