15 տարի առաջ այս օրը հիմնադրվել է Վիկիպեդիան: Ընդունված է նրա նախատիպ համարել Նուպեդիան՝ անգլերեն լեզվով հանրագիտարանի նախագիծը: Այս հանրագիտարանի համար հոդվածները գրում էին հիմնականում գիտնականներ:
Հանրագիտարանի համալրումն արագացնելու համար 2001-ի հունվարի 15-ին վերջինիս հիմնադիրներ Ջիմ Ուեյլսն ու Լարի Սենգերը բացեցին «Վիքիպեդիա» կայքը (հավայերենից թարգմանաբար «վիքի» նշանակում է «արագ»): Այդ ժամանակից ի վեր հանրագիտարանի խմբագրմանը կարող է մասնակցել Համաշխարհային ցանցի ցանկացած օգտատեր: Վիկիպեսիայի հոդվածների հիմնական սկզբունքը տեսակետների չեզոքությունն է:
2001-ի մայիսին թողարկվել են դրա լեզվական բաժինները: Այժմ այն ունի ավելի քան 260 լեզվական բաժին: