«Իսլամական պետության» գրոհայինները ստեղծել են սեփական մեսենջերն Android-ի համար, հաղորդում է meduza.iu-ն: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գոյություն ունեցող մեսենջերներում արգելափակել են ԻՊ բազմաթիվ էջեր:
Կիբեր տարածքում ահաբեկչության դեմ պայքարող Ghost Security Group-ի հայտնած տեղեկության համաձայն՝ իսլամիստներն օգտագործում են Alwari անվանումով մեսենջերը, որն ունի հաղորդագրությունների կոդավորման գործառույթ: